Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Շաքարային հավելումների վտանգը

Շաքարային հավելումների վտանգը

Ամերիկացիներն անվերջ պայքար են մղում հատկապես սննդի և խմիչքների մեջ ավելացված շաքարի դեմ: Այս հավելումները բարելավում են սննդի համը՝ սնուցող նյութերի պարունակության հաշվին: Նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հավելյալ շաքարի մեծ քանակությամբ սպառումը կարող է փոխել արյան մեջ լիպիդների մակարդակն՝ իր հերթին ավելացնելով սրտային հիվանդություն զարգացնելու գործոնները:

Ինչպես բարձր յուղայնությամբ սնունդ ընդունելը մեծացնում է եռգլիցերիդների և խոլեստերինի մակարդակը, այնպես էլ շաքարի սպառումը կարող է ազդել այդ լիպիդների վրա:

''Մենք պարզեցինք, որ շաքարային շատ հավելում սպառած մարդիկ ավելի հավանական է, որ կունենան սրտանոթային հիվանդությունների բարձր ռիսկի գործոններ'',- ասել է մասնագետ Միրիամ Վոսը:

''Եթե անհանգստացած եք սրտային հիվանդությունների վտանգով, ապա անհրաժեշտ է ուշադրություն դարձնել սննդի մեջ առկա շաքարային հավելումներին'',- ասել է բժիշկ Ուելշը՝ հավելելով.- կարծում ենք, որ փոխելով շաքարի սպառման քանակը, մարդիկ կարող են բարելավել արյան լիպիդի մակարդակը՝ նվազեցնելով սրտանոթային հիվանդությունների վտանգը'':

Սկզբնաղբյուր. mamul.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ